Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ցանկացած ժողովուրդ մշտապես զոհ է գնում իր իշխանության և ռազմաքաղաքական վերնախավի ագահությանը

Ցանկացած ժողովուրդ մշտապես զոհ է գնում իր իշխանության և ռազմաքաղաքական վերնախավի ագահությանը
11.03.2025 | 14:33

Սիրիայի աղետի ֆոնին շատերը նորից հղվում են ժողովրդի տարատեսակ դիրքորոշումների վրա՝ Ասադի և նոր ահաբեկչական ռեժիմի մասով:

Սա ապացուցում է, որ մինչ օրս շատերի համար դեռ հստակ չէ՝ ինչ է պետությունը, ինչ է իշխանությունը, ինչ է տեղեկատվությունը, ինչ է ժողովուրդը:

Ցանկացած ժողովուրդ մշտապես զոհ է գնում իր իշխանության և ռազմաքաղաքական վերնախավերի ագահությանն ու փառասիրությանը: Ժողովուրդներն անպաշտպան են, խոցելի, եթե չունեն խորագետ, իմաստուն և հեռատես առաջնորդություն: Մի քանի անգամ ավելի անպաշտպան են, երբ նրանց առաջնորդներն ու քաղաքական ղեկավարները մեղքն իրենց վրայից միանգամից գցում են ժողովրդի վրա: Սա երաշխավորված կործանում է:

Դադարեք մեղադրել անտեղյակ մարդկանց՝ իրենց քաղաքական դիրքորոշումների համար: Սա ողջամիտ չէ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8294

Մեկնաբանություններ